ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13%-ՈՎ
ԱՄՆ Առևտրի նախարարության վիճակագրական վարչությունը հրապարակել է բնակարանային շինարարության ոլորտին առնչվող տվյալներ, որոնց համաձայն նորակառույց բնակարանների թիվը ԱՄՆ-ում ապրիլ ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 13%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է մոտ 54%-ով: Նշենք նաև, որ ապրիլ ամսվա ընթացքում շինարական աշխատանքների համար տրամադրված թույլատվությունների քանակը կրճատվել է 3,3%-ով և կազմել 494 հազար: