
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2010Թ.
Ամերիկյան տնտեսագետների 90%-ը կանխատեսում է, որ մինչև տարվա վերջ ԱՄՆ-ում տնտեսական անկումը կդադարի, սակայն տնտեսության վերականգնման գործընթացը կպահանջի երկար ժամանակ: Այսպիսի արդյունքներ է ստացվել ԱՄՆ Ձեռնարկատիրության Ազգային Ասոցիացիայի (National Association for Business Economics) կատարած հետազոտությունների և հարցումների արդյունքում: Այս հարցումների մասնակցած տնտեսագետների 74%-ի կարծիքով տնտեսության համար բեկումնային ժամանակահատված կլինի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակը, 19%-ի կարծիքով տնտեսական անկում կդադարի 2009թ. չորորդ եռամսյակում, իսկ մնացյալ 7%-ի կարծիքով տնտեսական անկումը կշարունակվի մինչև 2010թ. առաջին եռամսյակը: Տնտեսագետների կանխատեսումների համաձայն ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կշարունակի աճել: