ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 36 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հրապարակած տվյալների համաձայն 2008թ. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 36 մլրդ դոլար: Նա նաև նշել է, որ այս երկրների փոխադարձ կապիտալ ներդրումների ծավալները վերջին 4 տարիների ընթացքում աճել են 12 մլրդ դոլարով: Նշենք նաև, որ Կիսլյակը մեծ կարևորություն է տվել այս երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը: