ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԲԱՆԿԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ 50 ՀԱԶԱՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պահանջ է ներկայացրել շվեյցարական UBS բանկին բացահայտել բանկի 50 հազար ամերիկացի հաճախորդների տվյալները, որոնք մեղադրվում են հարկերի վճարումից խուսափեելու մեջ: 2009թ. փետրվարին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը համապատասխան մեղադրական հայցով դիմել էր ԱՄՆ Դաշնային Դատարան: Այս հարցով դատական վերջնական նիստը նշանակված է հուլիսի 13-ին: Նշենք, որ UBS բանկը բազմիցս մերժել է ԱՄՆ կառավարության պահանջը` նշելով, որ բանկային հաշիվների սեփականատերերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տրամադրումը հակասում է բանկային գաղտնիքի վերաբերյալ շվեյցարական օրենքը: ԱՄՆ կառավարության ներկայացրած հաշվարկների համաձայն UBS բանկային հաշիվներում չհարկված ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 14.8 մլրդ դոլար: