ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0,4%-ՈՎ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալն ԱՄՆ-ում կրճատվել է 0,4%-ով: Նշենք, որ վերլուծաբաները կանխատեսել էին այս ցուցանիշի անկում 0,7%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալն ԱՄՆ-ում կրճատվել է 13,6%-ով, որը 1946թ.-ից մինչ այժմ գրանցված ամենամեծ անկումն է: