ԱՄՆ –ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 63 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՆԿՈՒՄԸ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 13.4%-ով, որը 1946թ. մինչ այժմ գրանցված ամենամեծ անկումն է: Հաշվետու ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 1.1%-ով: Նշենք, որ այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալն ամսական կտրվածքով կրճատվել էր 0.7%-ով: