ԱՄՆ-ՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 0.7%
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում նախրորդ ամսվա համեմատությամբ գնաճը կազմել է 0.7%: Հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ում սղաճը կազմել է 1.4%, որը 1950թ. մինչ այժմ գների մակարդակի ամենամեծ անկումն է:
Հրապարակած տվյալների համաձայն հունիս ամսում նախորդ ամսվա համեմատությամբ սպառողական գների ինդեքսը, որի հաշվարկման ժամանակ չի դիտարկվել սննդի և վառելիքի գների փոփոխությունը, աճել է 0.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը գրանցել է 1.7% աճ: Նշենք, որ մայիս ամսվա արդյունքներով գնաճը ԱՄՆ-ում կազմել էր 0.1%: