ԱՄՆ-ՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ IPO-ՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Ernst & Young LLP հետազոտական ընկերությունը հրապարակել է ԱՄՆ արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) շուկաներում իր եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ IPO իրականացնելու նպատակով համապատասխան դիմում է ներկայացացրել 34 ընկերություն` 2009 թվականի հունիսի 30-ին գրանցված 28-ի դիմաց: Հրապարակած տվյալների համաձայն այս ընկերությունները նախատեսում են IPO-ների արդյունքում ներգրավել շուրջ 10,9 մլրդ դրամ:
Ernst & Young LLP հետազոտական ընկերության վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՆ IPO շուկայում ներկայումս նկատվող ակտիվությունը, ինչպիսին գրանցվել էր 2008 թվականի երրորդ եռամսյակում, խոսում է տնտեսության կայունացման մասին: