Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՄՆ-Ն ԲՈՂՈՔՈՒՄ Է ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ
11/12/2009 17:40
Կիսվել

ԱՄՆ-Ն ԲՈՂՈՔՈՒՄ Է ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ

«Կանխիկ դրամ հին ավտոմեքենաների դիմաց» (cash for clunkers) ծրագրի ճապոնական տարբերակը, որն ուղղված է Ճապոնիայի ազգային ավտոարտադրության խթանմանը, դարձել է ամերիկյան խոշոր ավտոարտադրող ընկերությունների բողոքի պատճառ:

Ford Motor, General Motors Со. և Chrysler Group LLC ընկերությունները նամակով դիմել են Ճապոնիայում ԱՄՆ առևտրային ներկայացուցչությանը, որտեղ նշվում է, որ ճապոնական կառավարության այս ծրագրի շրջանակներում ոտնահարվում են ներմուծողների շահերը, քանի որ նախատեսված հարկային արտոնությունները չեն գործում արտասահմանյան ավտոմեքենաների գնման դեպքում:

Ճապոնիան, որն աշխարհի երրորդ խոշոր ավտոշուկան է, անցյալ շաբաթ հայտարարել էր ազգային ավտորատադրությունը խթանելու նպատակով 81 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում խթանվում է սպառողների կողմից վառելիք տնտեսող մեքենաների գնումը:Նման մեքենաների ցուցակում չեն հայտնվել ամերիկյան արտադրության ավտոմեքենաները, մինչդեռ ճապոնական արտադրության ավտոմեքենաների 87%-ը ներառվել են այս ցուցակում:  

«Կանխիկ դրամ հին ավտոմեքենաների դիմաց» ծրագրով նախատեսվում է նոր ավտեմեքենաների գնման դեպքում 250 հազար յեն զեղչի տրամադրում` հին ավտոմեքենաների պարտադիր փոխանակման պայմանով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98