ԱՄՆ-Ն ԿՐԿԻՆ ԴԻՄՈՒՄ Է «ՓՈՂ ՏՊԵԼՈՒ ՍԱՐՔԻ» ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կրկին միացնում է իր «փող տպելու սարքը»: Պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարության համաձայն` ԱՄՆ կառավարությունը մեկնարկում է այսպես կոչված «քանակական ճնշման» երկրորդ փուլը: Նախատեսվում է, որ մինչև 2011 թվականի երկրորդ եռամսյակ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը ամերիկյան երկարաժամկետ պարտատոմսերի գնմանը կհատկացնի շուրջ 600 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամսական ամերիկյան տնտեսություն «կներարկվի» միջինում 75 մլրդ դոլար:
Իր այս քաղաքականությամբ ամերիկյան կառավարությունը մտադիր է արագացնել տնտեսության վերականգնման գործընթացը և նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը: Եվ այստեղ մտահոգիչ խնդիրն այն է, որ այս գումարները ուղղվում են ոչ թե երկրի բյուջեից, այլ լրացուցիչ թողարկման արդյունքում: