ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 29 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Bloomberg գործակալության հարցումներին մասնակցած 73 վերլուծաբանների գնահատմամբ ԱՄՆ արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռի պակասուրդը 2009թ. ապրիլ ամսվա տվյալներով կարող է գերազանցել 29 մլրդ դոլարը: Նշենք, որ այս տարվա մարտ ամսվա ընթացքում ԱՄՆ արտաքին առևտրաշրջանառության պակասուրդը կազմել էր 27.6 մլրդ դոլար: Արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ պաշտոնական տվյալներ ԱՄՆ առևտրի նախարարությունը նախատեսում է հրապարակել այսօր: