ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 30 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Վերլուծաբանների կանխատեսմամբ ԱՄՆ արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռի պակասուրդն այս տարվա մայիսի արդյունքներով կարող է գերազանցել 30 մլրդ դոլարը; Նշենք, որ ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն արտաքին առևտրաշրջանառության պակասուրդը 2009թ. ապրիլին կազմել էր մոտ 29 մլրդ դոլար: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարվա հունիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ ներմուծման գները կրճատվել են 2%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը կրճատվել է 18.6%-ով: