06/12/2010 12:06
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՍԵԼ Է 9.8%-Ի
2010թ.-ի նոյեմբերին, նախորդ ամսվա հետ համեմատած, գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում աճել է 0.2 տոկոսային կետով և կազմել 9.8%: Նման տվյալներ հրապարակել է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը: Վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսում էին գործազրկության մակարդակի փոքր ինչ ցածր մակարդակ` 9.7%:
Ներկայացված տվյալների համաձայն, գործազուրկների թվաքանակը ԱՄՆ-ում աճել է 390 հազարով`կազմելով 9.5 միլիոն մարդ: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում աֆրոամերիկացիները, իսպանախոս բնակչությունը և դեռահասները:
Ոչ գյուղատնտեսական ոլորտում ստեղծված աշխատատեղերի քանակը նույնպես հիասթափեցրել է շուկայի մասնակիցներին` կանխատեսվող 168 հազարի փոխարեն ստեղծվել են միայն 39հազար նոր աշխատատեղ:
Wells Fargo-ի արժութային վերլուծաբան Նիկ Բենեբրեկը, մեկնաբանելով ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության տվյալները,նշել է,որ այն կունենա որոշակի ազդեցուցյուն դոլարի վրա առաջիկա մի քանի օրերին: Նրա խոսքերով` գործազրկության աճը կստիպի շուկայի մասնակիցներին մտածել, որ ԱՄՆ Դաշտային պահուստային համակարգը շարունակելու է իրականացնել այսպես կոչված քանակային մեղման քաղաքականություն, մյուս կողմից էլ, ըստ վերլուծաբանի, թվերն այնքան էլ վատը չեն, որ թույլ տան մտածել ճգնաժամի կրկնման մասին:
Տվյալների հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում ֆյուչերսային ինդեքսները տեղափոխվեցին բացասական դաշտ,իսկ դոլարի կուրս նվազեց ճապոնական իենի նկատմամբ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
