ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 8.9%
Վերլուծաբանների գնահատմամբ ԱՄՆ-ում գործազրկության աճի տեմպը ապրիլ ամսում կրճատվել է: Այս կանխատեսումների համար հիմք են հանդիսացել ոչ պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնց համաձայն ապրիլ ամսում աշխատանքից ազատվել են 600 հազար մարդ, մինչդեռ մարտ ամսում նրանց թիվը կազմել էր 663 հազար մարդ: Կանխատեսումների համաձայն գործազրկության մակարդակը ապրիլ ամսում կազմել է 8.9%: Պաշտոնական տվյալները ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը կհրապարակի այս շաբաթ: