ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 52 ՀԱԶԱՐՈՎ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է հուլիսի 4-ին, առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ կրճատվել է 52 հազարով և կազմել 565 հազար: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին հաշվետու ժամանակահատվածում գործազրկության նպաստ ստանալու դրմումների թվի աճ մինչև 610 հազար: