
ԱՄՆ-ՈՒՄ ԱՃԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն անցյալ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ԱՄՆ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների ընդհանուր քանակը գերազանցել է կանխատեսումները: Նախարարության տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում դիմումների քանակն աճել է 11 հազարով: Ներկա դրությամբ գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների քանակը կազմում է 531 հազար: