ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՃԵԼ Է 8.9%-ՈՎ
ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նորակառույցների թիվն ԱՄՆ-ում աճել է 8.9%-ով և կազմել 874 հազար տուն: Հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր 529 հազար:
Շինարարություն իրականացնելու համար ստացված թույլտվությունների թիվը այս տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով հասել է վերջին մեկ տարվա ընթացքում իր առավելագույն մակարդակին:
Այսպիսով, ԱՄՆ հիփոթեքային շուկան դրսևորում է վերականգնման միտումներ` առավելապես շնորհիվ կառավարության խթանող քաղաքականության, որի շրջանակներում բնակարանների գնորդներին տրամադրվում է հարկային արտոնություններ և վարկավորման նոր հնարավորություններ: