
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ-ում գրանցվել է 2% տնտեսական աճ, որն առավելապես պայմանավորված է սպառողական ծախսերի ընդհանուր մակարդակի շուրջ 2,6% աճով: Հատկանշական է, որ այս ցուցանիշը հաշվետու եռամյսակում հասել է վերջին 4 տարիների կտրվածքով իր առավելագույն մակարդակին: Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ-ում գրանցվել էր ՀՆԱ-ի 1,7%, իսկ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին ՀՆԱ-ի առավել բարձր աճի տեմպ` 2,1%-ի սահմաններում: