ԱՄՆ-ՈՒՄ ՇՈՒՐՋ 40 ՄԼՆ ՄԱՐԴ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՂՔԱՏ
ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի հրապարակած զեկույցի համաձայն աղքատության գծից ներքև ապրող քաղաքացիների ընդհանուր թիվն ԱՄՆ-ում կազմում է 39.8 մլն մարդ: Բյուրոյի տվյալների համաձայն 2008 թվականի արդյունքներով աղքատության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 13.2%, մինչդեռ 2007 թվականի ընթացքում այն կազմել էր 12.5%: Նշենք, որ աղքատ բնակչության թվաքանակի նման կտրուկ աճ վերջին անգամ գրանցվել էր 1960 թվականին:
ԱՄՆ-ում անհատը կամ ընտանիքը համարվում է աղքատ, եթե նրա տարեկան եկամուտները չեն գերազանցում սահմանված նվազագույն մակարդակը: 2008 թվականի արդյուքներով մեկ մարդու համար եկամուտների նվազագույն մակարդակը սահմանվել է 11 հազար դոլար, իսկ չորս անձից բաղկացած ընտանիքի համար` տարեկան 22.025 դոլար: