CONOCOPHILLIPS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 71%-ՈՎ
ԱՄՆ երրորդ խոշոր նավթային ConocoPhillips ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 71%-ով և կազմել 1,5 մլրդ դոլար: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 42%-ով և կազմում 41,3 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նավթի և գազի գների շարունակական անկմամբ: