ԱՄՆ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ 2 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 27%-ՈՎ
Ամերիկյան ավտոարտադրության ասոցիացիայի (ААА) հրապարակած տվյալների համաձայն ԱՄՆ-ում վերջին երկու ամիսների ընթացքում բենզինի գներն աճել են ավելի քան 27%-ով, իսկ ամենացածր որակի բենզինի մեկ գալոնի (3.78 լիտր) միջին գինը միայն անցյալ շաբաթվա ընթացքում աճել է 5%-ով և կազմել 2.61 դոլար: Բենզինի համար ամենաբարձր գին` մեկ գալոնի դիմաց 2.92 դոլար, սահմանվել է Միչիգան նահանգում, իսկ ամենացածր գինը` մեկ գալոնի դիմաց 2.39 դոլար, սահմանվել է հարավային Կալիֆորնիայում: Նշենք, որ 2008թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով բենզինի մեկ գալոնի դիմաց սահմանված միջին գինը կազմել էր 1.6 դոլար: Փորձագետների գնահատմամբ բենզինի գների աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների դրսևորած դինամիկ աճով: