ԱՄՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ
2010 թվականի մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան ավտոշուկայում գրանցվել են դրական տեղաշարժեր` հիմք ստեղծելով վերլուծաբանների համար կանխատեսել ընթացիկ ամսվա արդյունքներով ավտոմեքենաների վաճառքի ծավալների զգալի աճ:
Ford Motor, Nissan Motor և Toyota ընկերությունները, վերջին մի քանի ամիսների ընթացքում սպառողների մոտ վստահության անկում գրանցելուց հետո, ապահովում են վաճառքի ծավալների կայուն աճ:
J.D.Power & Associates վերլուծական գործակալության կանխատեսումների համաձայն մարտ ամսվա արդյունքներով տարեկան կտրվածքով ամերիկյան շուկայում կիրացվի 12 մլն ավտոմեքենա: