ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ
Վենեսուելական կառավարությունը նախատեսում է սկսել նավթային ոլորտի ազգայնացման գործընթաց, որի արդյունքում պետական Petroleos de Venezuela (PDVSA) ընկերությունը կդառնա այդ ոլորտում գործող միակ ընկերությունը: Երկրի օրեսդիր մարմինը մշակում է օրենքներ, որոնք հնարավորություն կտան կառավարությանը ձեռք բերել նավթային ոլորտի մոնոպոլիան: Ներկայումս երկրի նավթային ոլորտում գործում են մի շարք մասնավոր ընկերերություններ, և կառավարության այս ծրագրի իրականացման արդյունքում այդ ընկերությունները, մասնավորապես նաև ամերիկյան խոշոր Ensco International նավթային ընկերությունը, կկրեն մեծ վնասներ:
Նշենք, որ նավթային արդյունաբերությունը կազմում է Վենեսուելայի ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը և արտահանման ընդհանուր ծավալների ավելի քան 80%-ը: