ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԱԶԳԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ
Վենեսուելայի կառավարությունը մտադիր է ազգայնացնել իսպանական Santander բանկային խմբի անդամ Banco de Venezuela բանկը: Ազգայնացման գործընթացը կավարտվի այս տարվա մայիսի 22-ին: Նշենք, որ վենեսուելական կառավարությունը բանկի ազգայնացման գործընթացը սկսել էր դեռևս անցյալ տարվա հունիս ամսին, սակայն համաշխարհային տնտեսական անկայունությամբ պայմանավորված որոշ ժամանակով բանակցությունները դադարեցվեցին:
1998թ. սկսած վենեսուելական կառավարության պետական քաղաքականության կարևոր մաս է հանդիսանում տնտեսության կարևոր ճյուղերում գործող խոշոր ընկերություների ազգայնացումը: