VERSACE ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ ՇՈՒՐՋ 350 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Versace նորաձևության տունը, ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում, նախատեսում է կրճատել շուրջ 350 աշախտատեղ, որը կազմում է ընկերության ընդհանուր աշխատուժի մեկ չորրորդը: Այս մասին հայտարարել է նորաձևության ոլորտում առաջատար Versace ընկերության գործադիր տնօրեն Ժան Ժիանկոմո Ֆերարիսան (Gian Giacomo Ferraris), ով նշել է, որ ընկերության գործունեության վերակազմավորման գործընթացում նախատեսվում է նաև վերանայել ընկերության խանութների ցանցի գործունեությունը և սահմանափակվել 2010 թվականին նախատեսվող ներդրումների ծավալնեերը:
Նշենք, որ Versace հանրահայտ ապրանքային նշանի արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ պայմամավորված հայտնի իտալական նորաձևության տան արտադրանքն այլևս չի վաճառվում Ճապոնիայում: Ընկերությունը փակել է ճապոնիայում գործող Versace խանութների ցանցը: