ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՓԱԿՎԻ VERSACE ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԸ
Versace հանրահայտ ապրանքային նշանի արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ պայմամավորված հայտնի իտալական նորաձևության տան արտադրանքն այլևս չի վաճառվի Ճապոնիայում: Ընկերությունը որոշում է ընդունել փակել ճապոնիայում գործող Versace խանութների ցանցը:
Նշենք, որ Ճապոնիայում Versace խանութները գործում են արդեն 28 տարի, սակայն վերջին ժամանակներում հետաքրքրությունն այս ապրանքային նշանի նկատմամբ մարել է, և ընկերությունը որոշում է ընդունել դադարեցնել Ճապոնիայում իր գործունեությունը:
Ընկերության ներկայացուցիչները չեն բացառում այս խանութների վերաբացումն արդեն 2010 թվականին: