VISA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 73%-ՈՎ
Աշխարհի խոշորագույն միջազգային վճարային համակարգը ներկայացնող Visa Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում, որն ավարտվել է հունիսի 30-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 73%-ով և կազմել 729 մլն դոլար: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 2%-ով և կազմել 1,6 մլրդ դոլար: Հրապարակած տվյալենրի համաձայն ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը պայմանավորված է ամբողջ աշխարհում Visa վճարային համակարգի հաճախորդների թվի աճով: