VISA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 30%-ՈՎ
Աշխարհի խոշորագույն պլաստիկ քարտերի ցանցն ապահովող Visa Inc ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը ընթացիկ տարվա առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 30%-ով և կազմել 536 մլն դոլար, գործառնական շահույթն աճել է 13%-ով և կազմել 1,6 մլրդ դոլար, իսկ նույն ժամանակահատվածում գործարքների ընդհանուր ծավալն աճել է 6%-ով և կազմել 9,4 մլրդ դոլար: