VODAFONE-Ը ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ NYSE ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻՑ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ NASDAQ
Բջջային կապի խոշոր օպերատոր Vodafone Group ընկերությունը հայտարարել է Նյու-Յորքի NYSE ֆոնդային բորսայի բորսայական ցացակից դուրս գալու և Nasdaq բորսայում ցուցակագրվելու իր որոշման մասին: Նախնական տվյալների համաձայն Nasdaq բորսայում ընկերությանը կտրվի VOD բորսայական հապավումը:
Նշենք, որ ընկերությունն իր այս որոշումը բացատրում է Nasdaq-ում ցուցակագրման տարեկան անդամավճարների համեմատաբար ցածր մակարդակով: