VODAFONE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 55%-ՈՎ
Աշխարհում բջջային կապի խոշորագույն օպերատոր Vodafone Group Plc ընկերությունը հրապարակել է նախորդ ֆինանսական տարվա արդյունքները: Հրապարակած տվյալների համաձայն ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է ավելի քան 55%-ով և կազմել 3,1 մլրդ ֆունտ ստերլինգ (4,7 մլրդ դոլար): Նույն ժամանակահատվածում ընկերությունը որոշ ցուցանիշների գծով ապահովել է աճ, մասնավորապես ընկերության հասույթն աճել է 16%-ով և կազմել 41 մլրդ ֆունտ ստերլինգ: