Աշխարհ

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
VOLKSWAGEN-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ TOYOTA-ԻՑ ԵՎ ԱՅԺՄ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
11/11/2009 11:12
Կիսվել

VOLKSWAGEN-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ TOYOTA-ԻՑ ԵՎ ԱՅԺՄ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գերմանական ավտոարտադրող Volkswagen Group-ն իր արտադրության ծավալներով գերազանցել է իր հիմնական մրցակից ճապոնական Toyota-ին և ճանաչվել ավտոարտադրության ոլորտում համաշխարհային առաջատար:

IHS Global Insight վերլուծական գործակալության տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Volkswagen ընկերության գործարաններում արտադրվել է 4,4 մլն ավտոմեքենա` ընկերության Audi, Bentley, Bugatti, Lamborghini, Porsche, Seat, Skoda, Volkswagen, Volkswagen Commercial Vehicles առավել հայտնի բրենդներով, այն դեպքում, երբ ընկերության հիմնական մրցակից Toyota ընկերությունն ընթացիկ տարվա ինն ամիսներին արտադրել է շուրջ 4 մլն ավտոմեքենա:

Վերլուծաբանները նշում են, որ գերմանական ընկերությանը հաջողվել է ապահովել արտադրության և վաճառքի ծավալների աճ` ավտոարտադրության խթանմանն ուղղված Չինաստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների իրականացրած միջոցառումների շնորհիվ:

Volkswagen ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` ընկերության մասնաբաժինը ավտոարտադրության համաշխարհային շուկայում այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում 10%-ից աճել է մինչև 11,7%:

Նշենք, որ անցյալ տարվա արդյունքներով ավտոարտադրության ոլորտում համաշխարհային առաջատար էր ճանաչվել ճապոնական Toyota ընկերությունն, ով իր արտադրության ծավալներով գերազանցել էր ավելի քան 80 տարի առաջատարի իր դիրքերը չզիջող ամերիկյան General Motors-ին:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67