
VOLKSWAGEN-Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է MAGNA-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաճառքի ծավալներով Եվրոպայի խոշոր ավտոարտադրող Volkswagen AG (VW) ընկերությունը հաստատել է Magna International Inc. կանադական ընկերության հետ համագործակցության դադարեցման իր մտադրության մասին: Գերմանական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ բացասական են վերաբերում այն հանգամանքին, որ իրենց մատակարարն այժմ կարող է դառնալ մրցակից և հայտնել, որ ընկերությունը մտադիր է վերանայել իր գործարար վերաբերմունքը ավտոպահեստամասեր մատակարարող կանադական ընկերության նկատմամբ:
Հիշեցնենք, որ General Motors ընկերության տնօրենների խորհրդի անդամները վերջին խորհրդի նիստի ժամանակ որպես ընկերության եվրոպական Opel ներկայացուցչության գնորդ հաստատել են կանադական Magna և ռուսական Խնայբանկի կոնսորցիումին: