VOLKSWAGEN-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ԱՆԳԱՄ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 7 անգամ և կազմել 6.83 մլրդ եվրո: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Volkswagen-ն ապահովել էր 960 մլն եվրո զուտ շահույթ: Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու տարում Volkswagen ընկերութան հասույթն աճել է 20,6%-ով և կազմել 126,9 մլրդ եվրո, իսկ գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 4 անգամ և կազմել 7,141 մլրդ եվրո:
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ, 2010 թվականի արդյունքներով ընկերությանը հաջողվել է ապահովել զուտ շահույթի աճ` առավելապես պայմանավորված BRIC անդամ երկրներում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) ընկերության վաճառքի ծավալների զգալի աճով:
Volkswagen Group-ն աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկն է: Ընկերությունը թողարկում է ավտոմեքենաներ հետևյալ առավել հայտնի բրենդներով` Volkswagen, Audi, Seat, Skoda: