VOLKSWAGEN-Ը ԵՎ BMW-Ն ՀԱՅՏՆԵԼ ԵՆ OPEL–Ը MAGNA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԵՆՑ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen և BMW ընկերությունները հայտնել են Opel–ը կանադական Magna ընկերությանը վաճառելու վերաբերյալ իրենց դժգոհության մասին, և նշել, որ մտադիր են վերանայել իրենց գործարար վերաբերմունքը ավտոպահեստամասեր մատակարարող կանադական ընկերության նկատմամբ:
Volkswagen ընկերության ներկայացուցիչները նշել են, որ բացասական են վերաբերում այն հանգամանքին, որ իրենց մատակարարն այժմ կարող է դառնալ մրցակից, և նշել, որ ներկայումս քննարկվում են նոր մատակարարների հետ պայմանագրերի կնքման հնարավորությունները: