VOLKSWAGEN-Ը ՁԵՌՔ ԿԲԵՐԻ PORSCHE-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 49,9%-Ը
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen AG ընկերության տարածած հաղորդագրության համաձայն ընկերությունը ձեռք կբերի Porsche AG ընկերության բաժնետոմսերի 49,9%-ը: Գործարքի ընդհանուր արժեքը, նախնական տվյալների համաձայն, կկազմի 3,9 մլրդ եվրո (5,8 մլրդ դոլար):
Գերմանական ընկերության ղեկավարության հայտարարության համաձայն Porsche-ի բաժնետոմսերի ձեռքբերումը կարելի է դիտարկել որպես առաջին և կարևոր քայլ համատեղ ընկերության կազմավորման գործընթացում: Նշենք, որ Volkswagen և Porsche ընկերությունների միաձուլումը նախատեսվում է 2011 թվականին: