ԱՄՆ-ՈՒՄ VOLKSWAGEN ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 18%-ՈՎ
Volkswagen ընկերությունը հրապարակել է 2009թ. հունիս ամսվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալները բնութագրող հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում կրճատվել են մոտ 18%-ով և կազմել 19,027 ավտոմեքենա, ընդ որում հաշվետու ժամանակահատվածում 99%-ով կրճատվել է ընկերության R32 մակնիշի ավտոմեքենաների վաճառքի ծավալը, իսկ Jetta SportWagen դասի ավտոմեքենաների վաճառքի ծավալն աճել է 621%-ով: