
VOLVO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ԶՈՒՏ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 427 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ավտոարտադրող շվեդական Volvo ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության կրած զուտ վնասը կազմել է 427 մլն դոլար, իսկ վաճառքի ծավալներն այդ նույն եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 31%-ով և կազմել 7.1 մլրդ դոլար:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ համաշխարհային ավտոարտադրության ոլորտում անկումն արդեն դադարել է և նկատվում են համաշխարհային ավտոշուկայում պահանջարկի կայունացման նախանշաններ: