VOLKSWAGEN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է PORSCHE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Volkswagen ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Porsche ընկերության հետ միավորման ուղղությամբ տարվող բանակցությունները: Այս որոշումն ընկերության ղեկավարությունը մեկնաբանել է որպես անհրաժեշտ քայլ` բանակցությունների համար արդյունավետ միջավայր ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ Porsche ընկերությունն, ում պատկանում է VW ընկերության բաժնետոմսերի գրեթե կեսը, ֆինանսական հիմնախնդիրներով պայմանավորված ընդունել էր Volkswagen ընկերության միավորման առաջարկությունը: