WAL-MART ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ 22 ՀԱԶԱՐ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿԱՊԱՀՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Ամերիկյան Wal-Mart Inc. առևտրային ցանցը հայտարարել է այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում լրացուցիչ 22 հազար աշխատատեղերի բացման իր մտադրության մասին: Նշենք, որ 2008թ. ընթացքում ընկերությունը ստեղծել էր 33,8 հազար նոր աշխատատեղ: Այս ցուցանիշն իր մեջ ներառում էր նաև Wal-Mart ընկերության կողմից կառավարվող մեծածախ և մանրածախ Sam”s Club խանութների ցանցում բացված նոր աշխատատեղերը: Նշենք նաև, որ Wal-Mart-ը հանդիսանում է աշխարհի խանութների խոշորագույն ցանցը: