
WAL-MART ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 3,022 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Աշխարհի խոշորագույն Wal-Mart առևտրային ցանցի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում կազմել է 3,022 մլրդ դոլար: Վաճառքից ստացված հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 0,6%-ով և կազմել 93,417 մլրդ դոլար: Նշենք, որ Wal-Mart-ը ստեղծվել է 1962թ. ԱՄՆ-ում և այժմ իր վաճառքի ծավալներով հանդիսանում է աշխարհի խոշորագույն առևտրային ցանցերից մեկը: