
WELLS FARGO ԲԱՆԿԸ ԿՄԱՐԻ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամերիկյան Wells Fargo&Co. բանկը մտադիր է կարճ ժամանակահատվածում մարել ԱՄՆ Ֆինանսների նախարարության նկատմամբ իր պարտավորություններն առանց լրացուցիչ արժեթղթերի թողարկմամբ: Հիշեցնենք, որ բանկը կառավարությունից ֆինանսական աձակցություն էր ստացել TARP ծրագրի շրջանակներում:
Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` պարտավորությունների մարման նպատակով արժեթղթերի լրացուցիչ թողարկում չի նախատեսվում, որը ենթադրում է, որ բանկը մտադիր է պաշտպանել իր բաժնետերերի իրավունքները: Նշենք, որ բանկի խոշոր բաժնետեր է հանդիսանում Berkshire Hathaway ապահովագրական և ներդրումային հոլդինգը: