ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ WILLIAM HILL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 3%-ՈՎ
Միջազգային բուքմեյքերական William Hill ընկերությունը ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է շուրջ 3%-ով, ընդ որում ընկերության համախառն եկամուտները, հաշվետու ամիսների ընթացքում ֆուտբոլային խաղերի ոչ գոհացուցիչ արդյունքներով պայմանավորված, կրճատվել են 11%-ով:
William Hill բուքմեյքերական ընկերության հրապարակած կանխատեսումների համաձայն մինչև տարեվերջ ընկերությունը կապահովի համախառն եկամուտների անկման տեմպերի դանդաղեցում: