ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ԴՈԼԱՐԻՆ ՈՐԵՎԷ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիկը (Robert Zoellick) հայտարարել է, որ ներկա պայմաններում դոլարը որպես միջազգային պահուստային արժույթ պահպանում է իր դիրքերը և այդ դիրքերի զիջման որևէ վտանգ դեռևս դոլարին չի սպառնում: Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը հետագա բարդություններից խուսափելու համար պետք է կարգավորի շարունակաբար աճող պետական բյուջեի պակասուրդի հիմնախնդիրը, և դոլարի կարգավիճակը որպես միջազգային պահուստային արժույթ պահպանելու համար պետք է սահմանափակի իր հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության գործիքներով տնտեսական գործընթացներին ուղղակի միջամտության շրջանակները:
Նշենք, որ Չինաստանը, Ռուսաստանը և Բրազիլիան մտադիր են Իտալիայում հուլիսի 8-10 ընթացող «Մեծ ութնյակի» երկրների համաժողովի ժամանակ բարձրացնել նոր միջազգային արժույթի ստեղծման անհրաժեշտության հարցը: