
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ
Համաշխարհային Բանկի նախագահ Ռոբերտ Զոելիկի (Robert Zoellick) հայտարարության համաձայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գործազրկության մակարդակի աճը կարող է հանգեցնել սոցիալական ճգնաժամի: Նա նշել է, որ չնայած որոշ զարգացած երկրներում տնտեսական անկումը արդեն դադարել է, սակայն համաշխարհային տնտեսության վերականգնումը կընթանա դանդաղ տեմպերով, ինչն էլ կհանգեցնի սոցիալական խնդիրների առաջացման: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրները դեռևս լուրջ խնդիրներ ունեն ֆինանսական ոլորտի կայունության ապահովման գործում: