ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 90 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Համաշխարհային բանկը, Միջամերիկյան զարգացման բանկը (IDB), Միջամերիկյան ներդրումային ընկերությունը (IIC) և մի շարք այլ ֆինանսական կառույցներ հայտարարել են Լատինական Ամերիկայի երկրներին երկու տարվա ընթացքում 90 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վարկ տրամադրելու իրենց մտադրության մասին: Մասնավորապես IDB-ը և IIC-ն միասին կտրամադրեն 29.5 մլրդ դոլարի վարկ, իսկ Համաշխարհային բանկը կտրամադրի 35.6 մլրդ դոլար: Այս միջոցները կուղղվեն ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում տարածաշրջանում տնտեսության խթանմանը, այլ նաև որոշ սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: