
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԿՐՃԱՏՎԻ ՄՈՏ 10%-ՈՎ
Համաշխարհային Բանկի հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն այս տարվա ընթացքում միջազգային առևտուրը կկրճատվի մոտ 10%-ով, իսկ արտադրության ծավալն ամբողջ աշխարհում կկրճատվի 2.9%-ով: Կանխատեսումների համաձայն զարգացող երկրներում կգրանցվի մասնավոր ներդրումների ընդհանուր ծավալի անկում, մասնավորապես այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կկրճատվի 1 տրիլիոն դոլարով: Համաշխարհային Բանկի կանխատեսմամբ աղքատ երկրներում օտարերկրյա ներդրումների ծավալն այս տարվա ընթացքում կարող է կազմել շուրջ 363 մլրդ դոլար, մինչդեռ 2007թ. այս ցուցանիշը կազմել է 1.2 տրիլիոն դոլար, իսկ 2008թ.` 707 մլրդ դոլար: