ԶԵՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՄՆ-Ն. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐՐՈՐԴՆ Է
Զենքի արտահանման ծավալներով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն: 2008 թվականի ընթացքում այս երկիրն արտահանել է 37,8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք և ռազմական նշանակության տեխնիկա, որը 68,4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Զենքի վաճառքի ծավալներով երկրորդ տեղում է հայտնվել Իտալիան: Նախորդ տարվա ընթացքում Իտալիան արտահանել է 3,7 մլրդ դոլար արժողությամբ զենք:
Ռուսաստանը, արտահանելով 3,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական զենք, հայտնվել է զենքի արտահանման ծավալներով առաջատար երկրների վարկանիշային ցուցակի երրորդ տեղում: Նշենք, որ 2007 թվականի համեմատությամբ Ռուսաստանի զենքի արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 3 անգամ:
Ընդհանուր առմամբ, զենքի վաճառքի համախառն ծավալն աշխարհում հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 7,6%-ով և կազմել 55,2 մլրդ դոլար: