WORLEYPARSONS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Այն բանից հետո, երբ WorleyParsons ընկերությունը հայտարարեց Եգիպտոսում և Հայաստանում նոր ատոմակայանների կառուցման մրցույթները շահելու մասին, ընկերության արժեթղթերի գներն ավստրալական բորսաներում ապահովեցին 5% աճ և սահմանվեցին 24,13 դոլար մակարդակում: Հիշեցնենք, որ WorleyParsons ընկերությունը նախատեսում է Եգիպտոսում առաջին ատոմակայանի նախագծման և կառուցման համար կստանա 160 մլն դոլար, իսկ հայկական նոր ատոմային էներգաբլոկի համար` 430 միլիոն դոլար: