YAHOO!-Ն ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ Է 187,8 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Ամերիկյան ինտերնետային Yahoo! Inc. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահութն աճել է շուրջ 3 անգամ և կազմել 187,8 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 12%-ով և կազմել 1,575 մլրդ դոլար:
Նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ Yahoo! Inc. ընկերության զուտ շահույթն աճել էր 7,6%-ով և կազմել 141 մլն դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել էր 13%-ով և կազմել 1,573 մլրդ դոլար: