YOHJI YAMAMOTO ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՍՆՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հանգեցրել է բացասական երևույթների նաև նորաձության ոլորտում: Այս ոլորտում առաջատար ևս մեկ ընկերություն հայտարարել է իր սննկացման մասին:
Ճապոնական Yohji Yamamoto նորաձևության տան հայտարարության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել են Yohji Yamamoto նորաձևության տան արտադրանքի նկատմամբ պահանջարկը, իսկ ընկերության պարտավորությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 6 մլրդ յենը (67 մլրդ դոլար): Այս պայմաններում ընկերությունը ստիպված է հայտարարել իր սննկացման մասին:
Նշենք, որ այս տարվա ընթացքում սննկացման հայտարարությամբ հանդես էին եկել նաև նորաձևության ոլորտում հայտնի Gianfranco Ferré և Christian Lacroix ընկերությունները: